Ծաղիկն կովն ու Բագրատիոն ցլիկը գազաֆիկացնում են Խլոյանների տունը, ապահովում են ընտանիքի էներգետիկ անկախությունը: Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում Խլոյանները սեփական «գազի գործարան» ունեն: Բակում տեղադրված հսկայական կաթսաների նման համակարգերը գոմաղբի ու ջրի խառնուրդը վերածում են կապույտ վառելիքի: