Կողքս առոք-փառոք նստած 40-ին մոտ մի կին ուշադրությունս նախ գրավեց եղունգների եռագույն լաքով...մտքումս «Կարմիր-կապույտ-ծիրանագույն»-ն էի երգում ակամա, երբ հեռախոսը զանգեց... իմ չէ, նրա՛ հեռախոսը... ...հիմա էլ ուշադրությունս տարավ որպես զանգ ընտրված երաժշտությունը՝ հիմնը հայոց...
...մտածում եմ «ալո»-ի կամ «այո»-ի փոխարեն երևի կասի Որմիզդուխտը լսում է...բայց....:)
...զանգողը չգիտեմ՝ ինչ է հարցնում, կարևոր էլ չէ դա, տիկինը պատասխանում է.
- Մարշրուտնու մեջ լռված եմ...քո մոտ ի՞շշշ կա, տոշշշնիյա՞ սաղ...հացավորվե՞լ ես...ԴԴԴ
Հիմնը մի կողմ, հիմնահատակ պապանձվում ենք բոլորս....
Չէ՛, բան չեմ ասում ես, լեզու է, ժարգոն, լեզվական համեմունք ի վերջո, ու ՛՛դաժե՛՛ նորմալ է, որ երբեմն-երբեմն ըստ հարկի կիրառվի ժարգոնային կամ օտար բառն ու արտահայտությունը...բայց...
....սոսկալին գիտեք ո՞րն է.... զանգողը երեխան է, դպրոցահասակ երեխան, ում տիկինը որպես մայր անգամ հեռախոսով սաստում-դաստիարակում է.
-Կառլենչի՛կ, հայաթ չիշշշշշնես, մինչև հասնեմ...ասում եմ հացավորվի, հայերենդ էլ կանես, գալու եմ ստուգեմ...
Դաաաաա՜, գնալու է ստուգի փաստորեն....ու հենց հայերենը, գրողը տանի...

Հ.Գ...Հացավորվելը չգիտեմ...քիչ ա մնում մարդ լացավորվի...

Ֆեյսբուք՝ Մերի Աբգարյան