«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը քննարկում է 2018-ին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին ՀՀ նախագահ դարձնելու տարբերակը: Վերջինս 2004 եւ 2008թթ. Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների համար անուրանալի ծառայություն է մատուցել:

Բացի այդ, «Հայաստան» հիմնադրամում մեծ ավանդ ունի: Սփյուռքի գրեթե բոլոր շրջանակներում համարվում է չվարկաբեկված կամ քիչ վարկաբեկված հայաստանցի պաշտոնյա: Հետեւաբար հաջորդ տարի, երբ լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, եւ նա պետք է թողնի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանն առաջարկելու է նրան ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել։ Կարծես՝ Գագիկ Հարությունյանը միակ անձն է, որին ԱԺ-ն առանց որեւէ խնդրի կընտրի այդ պաշտոնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում