«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը կեսգիշերին Երեւանի «Մարիոթ» հյուրանոցի ավտոկայանատեղին լեփ-լեցուն էր ռուսական պետհամարանիշներով մեքենաներով, իսկ մայթին ամենամոտը կայանված էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Rolls Royse»-ը:

Հյուրանոցի սրճարանը շրջապատված է եղել թիկնապահներով: Սրճարանում մեկ սեղանի շուրջ նստած են եղել Սամվել Ալեքսանյանը եւ «օրենքով գող», «Զապ» մկանունով Անդրանիկ Սողոյանը:

Մեր թղթակիցը չի նկարահանել այս տեսարանը, որովհետեւ այնտեղ տիրող մթնոլորտն այնպիսին էր, որ դրանից հետո շատ անորոշ կլիներ թե տեսանյութի ճակատագիրը, եւ թե տեսանկարահանողի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում