Անհայտ անձը կրակ է բացել Իրանի մայրաքաղաք Թեհրանի հարավում՝ Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում: ԻՌՆԱ գործակալության տվյալներով՝ մի քանի վիրավոր կա:

Tasnim-ն իր հերթին հաղորդում է, որ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է դամբարանի տարածքում:

Իրանական Mehr գործակալությունը Twitter-ում հաղորդել է երկու անձի ձերբակալության մասին: