Սույն թվականի հունիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.370 և արևելյան երկայնության 45.760 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի, Աղստաֆա քաղաքից 28 կմ հյուսիս-արևելք), օջախի 12 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում 4-5 բալ, Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում 3 բալ ուժգնությամբ: