ԱԺ արտահերթ նիստը սկսվեց միջադեպով։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին խնդրեց գրանցվել։ Գրանցվեց 84 պատգամավոր, սակայն, «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ ուրիշի փոխարեն գրանցում է եղել.

«Շարունակում են բացակաների փոխարեն գրանցվել»,- հայտարարեց պատգամավորը։

«Խնդրում եմ վերագրանցվել, ամեն պատգամավոր սեղմում է միայն իր կոճակը»,-հայտարարեց Արա Բաբլոյանը։

Վերագրանցման արդյունքում պատգամավորների թիվը դարձավ 83։ Այդ կապակցության խորհրդարանի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ասաց. «Միայն մի պատգամավոր էր ավելի»։