Երեւանում, հունիսի 8-ի երեկոյան խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 21:30-ի սահմաններում Թբիլսիյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի հարեւանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 24 ԼՍ 420 համարանիշի եւ Toyota մակնիշի 34 ZN 743 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Toyota-ում հրդեհ է բռնվկվել եւ այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարաները՝ 3 մարտական հաշվարկով: