Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Գողականի մասին արված ռուսական ֆիլմերից հետ չմնալու համար տեղական «փայլուն» կինոմատոգրաֆը՝ հատուկ առաջադրանքով պատվերներ սկսեց դեռ վաղուց: Գողականի մասին ֆիլմ անելը սովետական հասարակություններում՝ պարտադիր մշակութային ծրագիր է, որպեսզի նոր սերունդը չմոռանա ժարգոնը, գողական տերմինալոգիան, պիտի չմոռանա, որ կա այդպիսի կարևոր մի աշխարհ :
Գողականը սովետականության հիմքն է, նրա վրա էր հիմնված ամբողջ սիստեմը: Երևի աշխարհում միակ երկիրն էր որտեղ հատուկ սուբկուլտուրա գույություն ուներ «գողական երգը»: Դեռ սովետական ժամանակաշրջանում ձայնագրությունները տարածվում էին որպեսզի ռոմանտիզացնեն և հիշատակեն գողականը, իսկ հետո արդեն ռուսաստանում սկսվեց գողական երգերի փառատոները և կոչվեցին չգիտես ինչի «Շանսոն» թարգմանաբար ֆրանսերենից կնշանակի- երգ , որը ունի այլ պատմություն:
Սովետական միությունում բոլորը պիտի անցնեին գաղութի միջով, անգամ եթե չես նստել, դու պարտավոր ես իմանալ դրա մշակույթի մասին, դու պիտի վախենաս դրանից շան պես: Դա է պատճառը , որ այսօր մի ամբողջ սիստեմ վերից վար խոսում և արաջնորդվում է գողականի օրենքով; Ես տեսել եմ գողական աշխարհի իսկականներին, որոնց մեջ մարդկային շատ հատկություններ էին պահպանված, ովքեր անցել էին դաժանությունն ու անարդարությունը, բայց մարդ էին մնացել:Մեր սերունդը տեսել է մարդկանց, ովքեր մանկուց էին մխրճվել այդ սիստեմի ճահճի մեջ ու աշխատում էին մեզ՝ երիտասարդներիս հեռու պահել այդ վարակից:
Հիմիկվանների մեծ մասը բոզի ստատուսով են ապրում, կիսատ պռատ լինելով ընդամենը հրամաններ են կատարում: Այսօրվանների բոլոր ճանապարհները տանում են ուղիղ դեպի «կարմիր կրեմլ» շուռ տված գողական չեկիստի դուռը՝ նա է ամենաբարձրը»: