Չնայած Windows Phone-ով աշխատող սարքավորումների շուկայական մասնաբաժինն անշեղորեն նվազում է, այդ գաջեթների օգտատերերը նախկինի նման կարողանում են օգտվել հայտնի հավելվածներից։

Սակայն արդեն հուլիսից նրանք կզրկվեն Skype-ի հասանելիությունից, հաղորդում է telecom.arka.am-ը` հղում անելով «Российская газета»-ին։

«Մենք նկատել ենք, որ դուք հիմա կամ նախկինում օգտագործել եք Skype-ը Windows Phone 8-ի, Windows Phone 8.1-ի վրա, Messaging հավելվածում Windows 10 Mobile-ի, Windows RT-ի կամ TV-ի համար։

Ցավոք, տեղեկացնում ենք ձեզ, որ մենք պատրաստվում ենք հեռացնել Skype-ի այդ տարբերակները։ Արդյունքում, 2017 թ.-ի հուլիսի 1-ից դուք այլևս չեք կարողանա օգտագործել դրանք»,- նշվում է Microsoft-ի հաղորդագրության մեջ։

Skype-ից օգտվելու միակ տարբերակը այլ սարքավորումների անցնելն է։