Վարչապետ Կարեն Կարապետյանը հերքում է մամուլի տեղեկությունները, թե ինքն ու Սերժ Սարգսյանն ունեն լարված հարաբերություններ:

Այսօր` հունիսի 12-ին, Երեւանի քաղաքապետի երդման արարողությունից առաջ լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե ինչ հարաբերություններ ունեն:

«Շատ լավ, աշխատանքային, գործնական, հարգալից»,- կարճ պատասխանեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը վստահեցրեց, որ նախարարներին նշանակելիս որեւէ հակասություն չեն ունեցել:

Հիշեցնենք, որ մամուլը տեւական ժամանակ է` գրում է, որ Հանրապետության նախագահի ու վարչապետի հարաբերությունները լարվել են: