Հրազդանի բազմաբնակարանային շենքերից մեկում քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել:

Պայթյունը տեղի է ունեցել Հրազդանի 2-րդ միկրոշրջանում: Դեպքի վայրում այս պահին աշխատում են ոստիկանության, ԱԻՆ եւ Շտպաօգնության աշխատակիցները: Հայտնի չէ՝ կան տուժածներ, թե ոչ:

Հարակից շենքերի բնակիչների խոսքով, նախնական տվյալով պայթյունը եղել է գազի պատճառով: