«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործից:

Հիշեցնենք՝ նրանք ձերբակալվել էին դեռ 2014թ-ին մի գործի շրջանակներում կաշառք վերցնելու մեղադրանքով: Մեր տեղեկություններով՝ այս թեմայով իրավապահները սկսել են զբաղվել, երբ ՀՀ գլխավոր դատախազը Գեւորգ Կոստանյանն էր՝ հենց նրա ցուցումով:

Բայց քանի որ կոնկրետ փաստեր ու բողոք չէր եղել, հնարավոր չէր եղել ապացուցել գումար վերցնելու փաստը: Եւ կաշառք տված Գալստյանները այս թեմայով աղմուկ են բարձրացրել այն բանից հետո, երբ իրենց գործը ցանկալի ընթացք չի ստացել: Սակայն նկատենք, որ այս ժամանակ մահացել է կարեւոր վկաներից մեկը՝ դատախազի բարեկամը, որն ըստ ցուցմունքների՝ Գալստյաններից վերցրել է գումարն ու չի տվել դատախազին: Ինչպես նկատվում է՝ գործը մտնում է փակուղի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում