«Իրատես» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում «վերանորոգում» է: Այսպես են բնութագրում Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո այդ գերատեսչության աշխատանքները: Ըստ մեր աղբյուրի, սկզբում նախարարը զարմացել է, թե ինչպիսի կադրային քաղաքականություն է իրականացվել մի այնպիսի կառույցում, որն ուղղակիորեն գործ ունի երկրի պաշտպանության հետ:

Ըստ այդմ, նախարարության ստորին օղակից մինչեւ վերին օղակ սկսել է «վերանորոգել», «վերակառուցել»: Նա անհեթեթ է համարել այն մարդկանց ներկայությունը նախարարությունում, որոնք ուղղակի գրանցված են ու բարձր աշխատավարձ են ստանում` չունենալով օգտակարության որեւէ գործակից:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Վիգեն Սարգսյանը սկսել է բեռնաթափել բաժինները եւ, այսպես ասած, պատահական մարդկանցից ազատվել: «Ես ավերակացս ո՞ւմ թագավորեմ». հայտնի այս խոսքը, թերեւս, Վիգեն Սարգսյանի մտքում անընդհատ պտտվում է այս ամիսներին, քանի որ նախկին նախարարը բավական մեծ ու տարատեսակ խնդիրների առաջ է կանգնեցրել նրան:

Ասում են՝ այնպիսի բաներ են «ջրի երես» դուրս եկել, որ նախարարը զարմացել է, թե ինչպես կարող է գերատեսչության ղեկավարը նման երեւույթները չկանխել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում