Հունիսի 14-ի երեկոյան Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 22ա շենքի 8-րդ հարկից ընկած բնակչուհին ամուսնացած չէր, ապրում էր հոր, մոր և եղբոր հետ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին նույն շենքի բնակիչները:

Դեպքի ժամանակ 25-ամյա աղջիկը տանը մենակ է եղել, հարևաններն են ընտանիքի անդամներին հայտնել ողբերգական դեպք մասին:

«Ես շփվել եմ իրենց հետ, շատ լավ մարդիկ են իրենք, ոչ մի կոնֆլիկտ, ոչ մի բան չի եղել: Արդեն 3-4 տարի է այստեղ վարձով են բնակվում»,- հայտնեց հարևաններից մեկը:

Հարևանները նաև պատմում են, որ երիտասարդ աղջիկը հաճախ էր պատշգամբի մոտ հեռախոսով զրուցում: Շատերի կարծիքով՝ ուղղակի դժբախտ պատահար է եղել:

Ավելի վաղ Tert.am-ին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ հունիսի 14-ին՝ երեկոյան ժամը 22-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 22ա շենքից մարդ է ընկել։ Մեկնած օպերատիվ խումբը, որը բակում հայտնաբերել է երիտասարդ աղջկա դի, պարզել է, որ վերջինս ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով շենքի 8-րդ հարկի իրենց բնակարանի պատուհանից:


Մանրամասները՝ տեսանյութում: