Վերջին շրջանում ակտիվ զորավարժությունների մեջ գտնվող ադրբեջանական բանակը ունեցել է զոհեր, որոնց մինչև այսօր փորձում էին գաղտնի պահել:
Երեկ ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնել էին, որ բանակում կա մի քանի զոհ, որոնցից մեկի տվյալները ճշտել էին՝ Օրխան Հուսեյնով:
Ադրբեջանի ՊՆ-ն ոչ մի կերպ չարձագանքեց հայտարարությանը, սակայն արդեն այսօր պաշտոնապես տարածվեց նոր զոհի անունը՝ Սուլթան Նիյազ օղլու Շահվալյադով: Վերջինիս մահը գցում են մեր բանակի վրա: