Հունիսի 16-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Արարատի մարզի Բուրաստան-Բյուրավան ճանապարհի 1-ին կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա եւ 26-ամյա երկու երիտասարդի, ապա դիմել է փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ երիտասարդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: