Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ստացել է Հայաստանի «Տարվա կին» տիտղոսը: Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է Facebook-ի իր էջում՝ հրապարակելով մայրիկի հետ լուսանկար:

«Շնորհավորում եմ մայրիկիս՝ Հայաստանի «Տարվա կին» տիտղոսը ստանալու առթիվ. հպարտ մայր, հպարտ որդի»,-գրել է Մխիթարյանը:

Մխիթարյանի մայրը տիտղոսը ստացել է հունիսի 5-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած «Հայուհի 2017» կանանց մեծարման արարողության ժամանակ։

Հենրիխ Մխիթարյանի մայրն աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում. նա հավաքական թիմերի բաժնի պետն է։