ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Պինդ պահեք մեր զինվորների թիկունքը:
Առաջնագծից ցանկացած ավելորդ տեղեկություն վտանգում է մեր զինվորի կյանքը: Թշնամին ակտիվ է նաև սոցցանցերում ու հետևում է տեղանուններին, դիրքերի մասին գրառումներին, լարված կամ քիչ լարված վայրերի մասին մեկնաբանություններին: Հավատացեք Ձեր բարեկամի, ծանոթի կամ անծանոթի ասած տեղեկությունը համացանցով տարածելը մեր զինվորների կյանքից կարևոր չէ: Ինչ գիտեք կամ ինչ չգիտեք մի հանրային կերպով արտահայտեք: Մի փորձեք ստատուսի միջոցով ճշտել, թե որտեղ ինչ վիճակ է տիրում: Հատկապես շրջանների մասին բացահայտ մի գրեք: Մի պահանջեք այնպիսի տեղեկություններ, որոնք չի կարելի հրապարակել:
Մեր տղերքի դուխը տեղն ա: Մի կոտրեք էդ դուխը ու պինդ պահեք թիկունքը:
Փառք հայ զինվորին: