«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու երեկվա նիստում հաստատվեցին քաղաքապետարանի աշխատողների դրույքաչափերը, ըստ այդմ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատավարձը կազմում է 575 հազար, առաջին տեղակալ Կամո Արեյանինը՝ 478 հազար, մյուս 3 տեղակալներինը՝ 443 հազարական դրամ։ Այդքան է ստանում նաեւ գլխավոր ճարտարապետը։

Քաղաքապետի գլխավոր խորհրդականը՝ 370 հազար, շարքային խորհրդականն ու խորհրդական գլխավոր դիզայները՝ 358 հազար դրամ։ Քաղաքապետի օգնականն ու մամուլի քարտուղարն ստանում են 298 հազար դրամ, գործավարը՝ 261 հազար։

Քաղաքապետի տեղակալն էլ օգնական ունի, որն ստանում է 250 հազար դրամ, անգամ ճարտարապետն օգնական ունի՝ 237 հազար դրամ աշխատավարձով, իսկ առաջին տեղակալի գործավարի աշխատավարձը 201 հազար է։

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարն ստանում է 382 հազար, նրա տեղակալը՝ 346 հազար դրամ աշխատավարձ։ Քաղաքապետարանի վարչության պետերն ստանում են 346 հազար, նրանց տեղակալները՝ 322 հազար, իսկ բաժնի պետերը՝ 291 հազար դրամ։

Ամեն բաժնում կա գլխավոր, առաջատար, առաջին կարգի մասնագետ, գործավար՝ համապատասխանաբար 225, 220, 210, 164 հազար դրամ աշխատավարձերով։ Իսկ քարտուղարության բաժնում կա 14 գործավար, 2 պատճենահանող՝ նույնպես 164 հազար դրամ աշխատավարձով։

Վարչական շրջանների ղեկավարներն էլ ստանում են 400 հազար, տեղակալները եւ աշխատակազմերի քարտուղարները՝ 346։ Ընդհանուր առմամբ՝ Երեւանի քաղաքային իշխանությունն ունի 1998 հաստիք, աշխատավարձի բյուջեն ամսական կազմում է 436 մլն․ 409 հազար 100 դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում