Փամփուշտները կանանց նման են՝ սիրահարվում են լավագույններին:
Նարեկ Տիգրանի Գասպարյան՝ 1997թ: 24 ժամվա ընթացքում Նարեկը 4-րդ զոհն է հայկական բանակում, ով զոհվեց ադրբեջանական բանակի սադրիչ գործողությունների և միջազգային կառույցների լռության հետևանքով:
Ադրբեջանը իր զորավարժությունները արդեն տեղափոխել է մարտի դաշտ: Երկու օր առաջ զոհերի մասին տարածված հայտարարությունների թեման շեղելու համար Ադրբեջանին այլ ելք չէր մնում,քան առաջնագծի լարվածությունը:
Հայկական բանակի, մեր զինվորների ու սպաների կողմից տված պատասխանը անհամեմատելի ծանր է եղել: Այժմ Ադրբեջանը խնդիր ունի զոհերի թիվը թաքցնելու, որը շատ պրոֆեսիոնալ կերպով կատարում են: Սպասենք նոր «դժբախտ պատահարների» , որոնք շուտով գրանցվելու են թշնամու բանակում: