Կոտայքի մարզի Եղվարդում երեկ՝ հունիսի 18-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել: Վրաերթի հետեւանքով մահացել է Եղվարդի 36-ամյա բնակիչը՝ Սարգիսը: Նախնական տեղեկություններով՝ երիտասարդը կոմբայնի տակ է ընկել ու մահացել:

Սաֆարյան փողոցում կոմբայնի վարորդը այն վարելիս արգելքի է հանդիպել, ապա մեքենայի շարժիչը չանջատած՝ իջել է եւ փորձել է արգելքը վերացնել, այդ պահին կոմբայնը առաջ է շարժվել եւ վրաերթի ենթարկել Սարգիսին: Դեպքից հետո կոմբայնի վարորդը նրան տեղափոխել է հիվանդանոց, սակայն երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել:

Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը ներկայացել է ոստիկանության բաժին: Նշված դեպքով կատարվում է քննություն: