Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը ցնցված է Հովհաննես Ս-ի արարքից: Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը՝ անդրադառնալով նրան, որ որդին կասկածվում է մոր սպանության մեջ:

«Ո՞նց պետք է վերաբերի Մարտունին մայրասպանի արարքին… Մարտունին ցնցված է»,-ասաց քաղաքապետը:

Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հայտնել էր, որ հունիսի 18-ին՝ ժամը 20:40-ին մի քաղաքացի ոստիկանության Մարտունու բաժին է զանգահարել և հայտնել, որ 1969 թ ծնված Հովհաննես Ս.-ն հարձակվել է մոր՝ 1945թ. ծնված Գրետա Սահակյանի վրա:

Ըստ քաղաքապետի՝ ընտանիքը ապրում էր ոչ բարվոք սոցիալական պայմաններում, մայրը մեծ կին էր, թոշակառու, որդին չէր աշխատում, մյուս եղբայրը համր է:

«Կիսախելագար անձնավորություն, չեմ տիրապետում՝ հոգեբուժարանում հաշվառվա՞ծ էր, թե ոչ, բայց տարօրինակություններ ուներ: Ընենց չէր, որ զգացնել էր տալիս, որ մի օր տենց դեպք է լինելու, բայց անհաջող, կիսախելագար անձնավորություն էր, էդ տարիքում ամուսնացած էլ չէր»,-հավելեց Մարտունու քաղաքապետը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 19-ին՝ ժամը 02:00-ին Հովհաննես Ս.-ն որպես կասկածյալ ձերբակալվել է:

Նյութի աղբյուրը՝ Tert.am