Արգենտինայի Սալտա քաղաքի 128-ամյա բնակիչը, ում անունը փաստաթղթերում Հերման Գանտերբերգ է, պնդում է թե նա Ադոլֆ Հիտլերն է: Արգենտինական պարբերական «El Patriota»-ի հետ զրույցում, նա ասել է, թե եկել է Արգենտինա 1945 թվականին, կեղծ անձնագրով:

Նա որոշել է դուրս գալ ընդհատակից, այն բանից հետո, երբ Իսրայելի գաղտնի գործակալությունը պաշտոնապես դադարեցրել է երկրորդ համաշխարհային պատերազմի մեղավոր եւ պատասխանատու նացիստներին գտնելու եւ պատժելու քաղաքականությունը:

«Ես մեղադրվել եմ շատ հանցանքների համար, որոնք երբեք չեմ կատարել: Դրա պատճառով ես ստիպված եմ եղել կյանքիս կեսը հրեաներից փախած լինել, այդպիսով ես ստացել եմ իմ պատիժը»,- ասել է նա պարբերականին: Նա նաեւ պնդում է, որ շուտով կհրապարակի «իր ինքնակենսագրականը», իր հանդեպ վերաբերմունքը վերականգնելու նպատակով:

«Ես ընդունվել եւ հիշվել եմ որպես չար տղա, միայն այն պատճառով, որ մենք պարտվեցինք պատերազմում: Երբ մարդիկ կարդան պատմությունը իմ տեսանկյունից, այն կփոխի իրենց վերաբերմունքը իմ հանդեպ»,- ավելացրել է նա:

Ինքնակենսագրականը կգրվի Ադոլֆ Հիտլերի անվան տակ, եւ կհրապարակվի սեպտեմբերին:

Շատերը, այդ թվում` Հերման Գանտերբերգի 55 տարվա կինը` Անգելա Մարտինեզը, վստահ են, որ նա Ադոլֆ Հիտլերը չէ, եւ նման հայտարարությունների պատճառը հոգեկան խանգարվածությունն է:

«Ժամանակ առ ժամանակ, նա մոռանում էր, թե ով եմ ես, թե որտեղ է ինքը: Մեկ-մեկ ընկնում էր տրանսի մեջ, սկսում խոսել հրեաներից եւ դեւերից: Հետո նա նորից ուղղվում էր»,- ասել է կինը:

Անգելա Մարտինեզը կարծում է, որ իր ամուսինը, ամենայն հավանականությամբ, նացիստ է եղել, եւ մեղավոր է զգում իր անցյալի համար, բայց նա վստահ է, որ նա Հիտլերը չէ:

Ադոլֆ Հիտլերը նույնպես այսօր 128 տարեկան կլիներ:

Նյութի աղբյուր՝ Armtimes.com