Oրերս սահմանին կանխվել է ադրբեջանական ծագմամբ մի շարք ապրանքների ներկրումը հանրապետություն:

ՊԵԿ-ից հայտնում են, որ հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Վրաստանից Հայաստան ժամանած ավտոմեքենաների մեջ հայտնաբերել են ավելի քան կես տոննա ադրբեջանական ծագմամբ սննդային աղ եւ թեյ:

Ուղեւորների խոսքով՝ իրենք տեղյակ չեն եղել ապրանքների ծագման մասին, իսկ իմանալուց հետո հրաժարվել են բեռը տեղափոխել հանրապետություն: