Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 21-ին, ժամը 23:23-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցում՝ hեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի 34 PQ 345 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 38-ամյա Կ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլեկտրասյանն ու hեռուստաաշտարակի պարսպին:

Փրկարարները տուժածներ՝ 61-ամյա Լ. եւ 13-ամյա Հ. Մ.-երին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին:

Հ. Մ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Վարորդ Կ. Մ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Լ. Մ.-ը «Էրեբունի» ՀԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Shamshyan.com-ի տեղեկություններով մահացածը եւ վիրավորները հարազատներ են: Մահացածը եղել է պապը, վիրավորներն էլ նրա տղան ու թոռն են: