Երեւանում, այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Opel մակնիշի 35 FT 397 համարանիշի եւ Mercedes ML 550 մակնիշի 10 DO 008 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Աղբյուրի տեղեկություններով, վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով մեծ արագությամբ ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում վթարային լուսարձակները միացրած Opel-ին, որն էլ շպրտվել եւ բախվել է հաստաբուն ծառին, իսկ Mercedes-ի վարորդն ու ուղեւորը, որոնք եղել են շորտերով:

Տաքսու վարորդը տեղում ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվեց, որ նա գտնվում է սթափ վիճակում։

Աղբյուի փոխանցմամբ, դեպքի վայրում շորտիկավոր երիտասարդներից մեկը, ում վրայից ալկոհոլի հոտ էր փչում, ոստիկաններին փորձում էր համոզել, որ ինքը «կորած տղա չի, հայրս էլ ուրիշ մարդ չի, հանրահայտ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն է», իսկ ընկերը, ում վրայից նույնպես ալկոհոլի հոտ էր գալիս, «Նորքի լավ տղերքից է»։

Ոստիկանությունը պարզում է, թե շորտիկավորներից ով է եղել Mercedes-ի վարորդը, սակայն ունեն հավաստի տեղեկություններ, որ մեքենան վարել է Խ. Հովհաննիսյանի տղան՝ 31-ամյա Ժորա Հովհաննիսյանը։