Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում բանկերից մեկում հափշտակության դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով, բանկի երիտասարդ աշխատակցուհին, նախնական տվյալներով, հափշտակել է 41 միլիոն դրամ եւ անհետացել:

Ըստ նախնական տեղեկությունների, այդ աշխատակցուհին գումարը փոխանցել է ինչ-որ հաշվեհամարի եւ անհետացել: Դեպքի առթիվ այսօր արդեն հարուցվել է քրեական գործ, իրավապահները որոնում են աշխատակցուհուն: