Լոնդոնի Գրենֆել Թաուեր շենքում հրդեհը բռնկվել է սառնարանի սառցարանից, հայտնում է BBC-ն՝ հղում անելով բրիտանական ոստիկանությանը:
Հիշեցնենք, որ բազմահարկ շենքում հրդեհի հետևանքով զոհվել է 79 մարդ, 151 տուն ոչնչացել է: Սառնարանը Hotpoint մակնիշի էր, որը պատկանում է Whirlpool ընկերությանը: Վերջինս ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին ու ընկերներին: