«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ՀՀ եւ ԼՂՀ առողջապահության նախկին նախարար Արտյոմ Քուշկյանի դստեր հարսանիքն է։ Պսակադրությունը կայանալու է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, հարսանեկան խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանում։ Մեծ, ճոխ հարսանիք է սպասվում, հրավիրված է ոչ միայն հայաստանյան էլիտան, այլեւ հյուրեր արտերկրից։

Ներկա է լինելու Սոչիի քաղաքապետը՝ Քուշկյանը Սոչիում բժշկական կենտրոն ունի։ ՌԴ-ից այլ հյուրեր էլ կլինեն՝ պատգամավորներ, նախարարներ։ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ ՀՀ գործադիր եւ օրենսդիր մարմինն էլ ներկա կլինի։

Նորապսակների քավորը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն է։ Հրավիրված են նաեւ բժշկական էլիտայի ներկայացուցիչներ։

Նշենք, որ Քուշկյանի ավագ դստեր ամուսինն «Էրեբունի» ԲԿ տնօրենն է՝ Միքայել Մանուկյանը, միջնեկ դուստրն ամուսնացած է Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի որդու հետ, իսկ կրտսերի՝ Իռենի ընտրյալը Քուշկյանի փեսաներից մեկի բարեկամն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում