Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր աշխատանքը ԽՀՍՄ ՊԱԿ-ում կապված է եղել անօրինական հետախուզության հետ։

«Իմ ամբողջ աշխատանքը ԽՍՀՄ արտաքին հետախուզությունում կապված է եղել ոչ միայն Արտաքին հետախուզության ծառայության, այլ նաև անօրինական հետախուզության հետ»,- «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Պուտինը։

Նա նաև նշել է, որ այս աշխատանքի անցնում են «ընտրյալները», ովքեր պատրաստ են թողնել իրենց ընտանիքը, պատկերացումները, կյանքը և ծառայել հայրենիքին։

Ռուսաստանի նախագահը նաև երջանկություն և բարեկեցություն է ցանկացել ռուս անօրինական հետախույզներին, ովքեր ներկայումս աշխատում են։