ՀՀ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի նորընտիր պատգամավոր Իվետա Տոնոյանը խմբակցության 6 կին պատգամավորներից մեկն է. ընտրվել է դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Տոնոյանը ծնվել է 1981թ. նոյեմբերի 22-ին Երևանում:

2002թ. ավարտել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Լրագրող:

2003-2010թթ. աշխատել է Կենտրոն հեռոստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության լրագրող:

2010-2012թթ.՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ:

2012-2017թթ.՝ Կենտրոն հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն: Կենտրոն հեռուստաընկերության տնօրենների խորհրդի անդամ է:

2012 թվականից Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն է:

2015-2017թթ. եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն: ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդական է: Ամուսնացած չէ: Նշենք, որ նա բնակվում է ծնողների հետ համատեղ: Տոնոյանը որպես անշարժ գույք հայտարարգրել է մեկ բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում: Որպես փոխառություն նա տիրապետում է 12.500.000 դրամի: Պաշտոնը ստանձնելու պահին նրա եկամուտները կազմել են շուրջ՝ 3.733.366 դրամ, որից որպես աշխատավարձ երեք տարբեր կառույցներից ստանում է 626.429, 2.561.580 և 545.357 ՀՀ դրամ: