Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է ապրիլի 22-ից անհետ կորած համարվող 5-ամյա Արամազդ Անդրեսյանի հորը:

Արամազդ Անդրեսյան ավագին ձերբակալել են որդու սպանության կասկածանքով: Ոստիկանությունը չի հաղորդել, արդյո՞ք գտել է երեխայի մարմինը կամ որեւէ այլ ապացույց:

Ըստ Los Angeles Times-ի՝ Անդրեսյանին ձերբակալել են Լաս Վեգասում, 10 մլն դոլարի գրավ է սահմանվել:

Հիշեցնենք, որ Անա Էստվեզը կրտսեր որդու՝ Արամազդի անհետանալու մասին հայտնել է ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չի եկել Սան Մարինոյում հանդիպման՝ երեխային մորը փոխանցելու:

Նույն օրը երեխայի հորը՝ Հարավային Փասադենայի բնակիչ Արամազդ Անդրեսյան ավագին, անգիտակից վիճակում գտել են իր մեքենայից ոչ հեռու: