Հունիսի 26-ը պարտված բանակի տոնն է: Խոսքը իհարկե ադրբեջանական բանակի մասին է, որը իր պատմության ընթացքում ունեցել է մեկ պատերազմ ու այն տանուլ է տվել: Հետագայում այդ բանակի կազմում կռվել են մեծ թվով ահաբեկչական խմբավորումներ, վարձու զորքեր և բանտից ժամկետից շուտ ազատ արձակված մարդասպաններ: Նույնիսկ սրանց միջոցով թշնամու բանակը ոչ մի կոնկրետ ձեռքբերման չհասավ: Սահմանափակվեց քնած մարդուն կացինով սպանող «հերոս» սպայով և զոհված զինվորների դիակները գլխատող թմրամոլ զինվորներով:
Բանակ, որի դեմքը Ռամիլ Սաֆարովն է, բանակ որտեղ ամենաշատն է գրանցվում սեռական բռնությունների դեպքերը, բանակ որի հույսը ոչ թե պահեստազորում առկա զինվորներն են , այլ գումարի դիմաց կռվող անհայրենիք ու անսրբություն արարածները, ովքեր սպանում և բռնաբարում են իրենց գյուղացիներին: Բանակ, որը թքած ունի սեփական զինվորի կյանքի ու արժանապատվության վրա:
Եվ վերջապես, բանակ որը օրինական ճանապարհով միլիոնների զենք է գնում և անօրինական ճանապարհով դա վաճառում է ահաբեկչական խմբավորումներին:
Կարծում եմ մեր տղեքրը արդեն «շնորհավորած» կլինեն Ադրբեջանի զինված ուժերի տոնը: