Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է:

Նշենք, որ հունիսի 19-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 14-ամյա Թամարա Աթանեսյանը:

Հունիսի 24-ին, ժամը 2.10-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Թ. Աթանեսյանը հայտնաբերվել է Կապան քաղաքում:

Նա ոստիկանությունում բացատրություն է տվել, որ հունիսի 19-ից մինչեւ հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է Կապան քաղաքում իր ծանոթի տանը:

Աղջիկը հանձնվել է ծնողներին, կատարվում է հետաքննություն: