Արարատի մարզի Սուրենավան գյուղում օձի՝ երկու երիտասարդ կանանց խայթելու դեպք է գրանցվել: Մի դեպքում օձը խայթել է Սուրենավանի նախկին գյուղապետ Վարդգես Ղազարյանի հարսին՝ ոտքից, նա փրկվել է, իսկ երկրորդ դեպքում՝ 17-ամյա աղջկա, ով մահացել է: Նշենք, որ օձը ծառից է ընկել աղջկա վրա ու կծել նրա ճակատը:

Նշենք, որ աղջիկը եղել է Արմավիրի գյուղերից, ով աշխատել է ծիրանի այգում։

Այս մասին Tert.am-ին հայտնեց մարզի Արմաշի գյուղի համայնքապետ Հակոբ Զեյնալյանը։ «Աղջիկը ուրիշ գյուղից է, եկել է աշխատելու, շարող է եղել, ընթացքում էլ օձը ծառից ընկել և խայթել է»,-պատմեց Հակոբ Զեյնալյանը:

Ի դեպ, վերջինս անընդհատ խորհուրդ էր տալիս առավել ստույգ տեղեկանալ Սուրենավանի գյուղապետից, սակայն վերջինս չի պատասխանում հեռախոսազանգերին: