Արարատի մարզի Սուրենավան գյուղում օձի խայթոցի հետեւանքով 17-ամյա աղջիկ է մահացել: NEWS.am-ին այսօր՝ հունիսի 27-ին, Արարատի մարզի Արմաշ գյուղի համայնքապետ Հակոբ Զեյնալյանը պատմեց, որ օրեր առաջ Սուրենավանում ծիրան հավաքելիս օձը ծառից ընկել է 17-ամյա աղջկա ճակատին, խայթել, որի հետեւանքով աղջիկը տեղում մահացել է:

«Աղջիկը, եթե չեմ սխալվում, Հոկտեմբերյանից է եղել, նրանք եկած են եղել գումարով ծիրան հավաքելու եւ հենց այդ ընթացքում էլ օձը ծառից ընկել եւ խայթել է: Չեն հասցրել փրկել, որովհետեւ հենց գլուխն է կծել»,-պատմեց Հակոբ Զեյնալյանը:

Նա նշեց, որ նույն օրը օձը մեկ այլ քաղաքացու էլ է կծել՝ Սուրենավանի բնակչուհու ոտքը, որին հիվանդանոց են հասցրել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: