Անձնագրային ծառայությունների կողմից իրականացվող գործողությունների համար, եթե սահմանված է պետական տուրքի վճարում, արգելվում է վճարումն ընդունել կանխիկ: Այս մասին գրում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: «Առավել սեղմ ժամկետում անձնագիր ստանալու համար վճարվող գումարը նույնպես ընդունվում է անկանխիկ. քաղաքացու կողմից ներկայացվում է վճարումը հիմնավորող անդորրագիր: Բացառություն է կազմում միայն սահմանային անցման կետում ՀՀ մուտք գործելիս օտարերկրացու կողմից մուտքի վիզա ստանալու համար վճարումը, որը կարող է իրականացվել նաև կանխիկ»: Իրավաբան.net

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/165376.html
© iravaban.net կայք