Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, մեկ ավտոսանդուղք եւ երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:57-ին, մարվել՝ 09:02-ին:

Այրվել է «Հին Էրիվան» ռեստորանի 7-րդ հարկի բացօթյա սրճարանը (մոտ 20 քմ), վերելակի արտաքին երեսպատումը, ջերմահարվել՝ կախովի առաստաղը, երկու հեռսուստացույց եւ գույք: