Գյումրիում հունիսի 25-ին հնչած կրակոցների դեպքով NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեր տեղեկություններով այդ գործի շրջանակում ոստիկանները բերման են ենթարկել Գյումրիում քրեական հեղինակություն համարվող «գող Սուրոյին»:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Գյումրիի քրեական աշխարհը խուճապի մեջ է, ոմանք լքել են քաղաքը: Նրանք մտավախություն ունեն, որ գործի շրջանակում նաեւ իրենց բերման կենթարկեն:

Հիշեցնենք, որ նախօրեին էլ բերման էր ենթարկվել «Չախալ» մականունով Կարեն Սարգսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 25-ին՝ 22:50-ին, Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով հրազենային վնասվածքով Գյումրիի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 30-ամյա Գեորգի Հակոբյանը: Նրան վիրահատել են, նա ունեցել է որովայնի շրջանի հրազենային վնասվածք՝ վնասվել են աղիները: Վիճակը կայուն ծանր է: