Արմավիրի մարզում, այսօր՝ հունիսի 29-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 03։00-ի սահմաններում անհայտ անձը երկաթյա լինգով Արմավիր քաղաքի տներից մեկի դուռը բացելու միջոցով ներս է մտել, ատրճանակի սպառնալիքով ծեծի է ենթարկել տանտիրուհուն՝ 64-ամյա Ռիմա Մ.-ին և սպանության սպառնալիքի տակ հափշտակել 1 հատ ոսկյա մատանի և 120.000 դրամ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հարձակվողը դիմել է փախուստի։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշով։