Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում հուլիսին ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը: Այս մասին Նալբանդյանն ասել է հունիսի 30-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

Նա չի բացառել երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, ինչի մասին ավելի վաղ հայտնել է Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միկսերի հետ համատեղ մամուլի ասուլիսում: