«Ես ՀՀՇ-ի իշխանության օրոք իրենց ընդունած օրենքով չեմ ծառայել` 1992թ. ընդունվելով տարկետման իրավունքով, չլինելով պաշտոնյա, սովորական ծառայողի ընտանիքի զավակ, 1998 թ. երբ ավարտել եմ բժշկական համալսաանը` չլինելով պաշտոնյա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը` ի պատասխան դիտարկման, որ ՊՆ-ն հրապարակել է պաշտոնյաների ցանկ, որոնց զավակներն ազատվել են զինվորական ծառայությունից:

Ըստ նրա, իհարկե, լավ կլիներ, այս ամեն ինչը հաշվի առնելով, ծառայեր, բայց ինչպես հազարավոր այլ բժիշկներ, ինքը ևս բժշկական ծառայության սպա է` դատաբժիշկ, ենթակա է զորակոչի մինչև 35 տարեկան, սակայն անցած տարի ապրիլին իր ծառայության կարիքը չի եղել:

Հարցն` արդյոք իր որդիները հետագայում կծառայե՞ն ՀՀ բանակում, Ա.Աշոտյանն անպատասխան թողեց: