Այս տարվա մայիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքն արդեն հատել է 6 մլրդ դոլարի շեմը: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ պետական պարտքը մայիսի վերջին կազմել է 6 մլրդ 094.989 մլն դոլար: Այդ թվում՝ արտաքին պարտքը կազմել է 4 մլրդ 924.353 մլն դոլար:
Ըստ տեղեկատվության՝ 2016 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ պետական պարտքը կազմել էր 5 մլրդ 942.095 մլն դոլար: Այս տարի ըստ ամիսների պետական պարտքի ծավալներն ավելացել են: Մարտ ամսին պարտքը կազմել է 5 մլրդ 997.482 մլն, ապրիլին՝ 6 մլրդ 038.671 մլն, իսկ արդեն մայիսի վերջին՝ 6 մլրդ 094.989 մլն դոլար:
Դրամային արտահայտությամբ մայիսի վերջին պետական պարտքը կազմել է 2 տրիլիոն 935 մլրդ 956.0 մլն դրամ: