Արմավիրի մարզում, հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Արագած գյուղի ամբուլատորիայի տնօրենի կողմից, ով հայտնել է, որ գյուղի տներից մեկում տղամարդու դի կա կախված:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ իր տան պատշգամբում երկաթյա մետաղալարով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել 54-ամյա Գեւորգ Գարեգինյանը: Վերջինիս հայտնաբերել է եղբայրը՝ 50-ամյա Ատոմ Գարեգինյանը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ պարանոցի հատվածում առկա է ստրանգուլացիոն ակոս: