«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Արշալույս» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-ից մինչեւ հուլիսի 4-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի` Մրգաստան, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Խորոնք, Արտիմետ, Գեղակերտ, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: