«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի շաբաթ է՝ Արարատի մարզում ազատումներ, տուգանումներ եւ այլ սանկցիաներ չեն կիրառվում Աբրահամյանների եւ նրանց շրջապատի նկատմամբ։

Մենք տեղեկացանք, որ մտադրություն են ունեցել դպրոցի տնօրենների ջարդը շարունակել՝ Արտաշատից անցնելով Հովտաշատի ու Մխչյանի դպրոցների տնօրեններին, բայց առայժմ գործընթացը սառեցվել է։ Սառեցման մասին է վկայում նաեւ այն, որ Արտաշատի քաղաքապետարանում դրսից ժամանակավոր պաշտոնակատար այդպես էլ չնշանակեցին․ քաղաքապետի պարտականությունները շարունակում է կատարել Արգամ Աբրահամյանի տեղակալներից մեկը՝ Իսահակ Գրիգորյանը։ Ավելին՝ ընդգծված կոշտ վերաբերմունքն Աբրահամյանի թիմակիցների նկատմամբ քաղաքապետարանում տեղի է տվել։

Աբրահամյանի շրջապատում չեն բացառում, որ Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հարաբերությունների սառույցը հալվել է վերջին երկու հարսանիքների շնորհիվ, որոնց մասնակցել է նաեւ Արգամիչը, եւ որի ժամանակ նախկին զինակիցները զրուցել են ու մասամբ հաշտվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում