«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը 1000 դրամների նախագիծը կյանքի կոչելուց հետո անցել է բանակին գումար նվիրաբերելու պարտադրանքի «կամավոր շարունակության» մյուս փուլերին:

Քանի որ մենք՝ հայերս, սրտից թույլ մարդիկ ենք եւ հատկապես գինովցած ժամանակ սիրում ենք բանակի ու զինվորի կենացը հոտնկայս խմել, ուստի երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած զինծառայողների ապահովագրության խորհրդի նիստի ժամանակ Վիգեն Սարգսյանը բառացիորեն հայտարարել է. «Պետք է երեւի մի քիչ ոչ ֆորմալ աշխատանք տանել էդ միջոցառումների կազմակերպիչների հետ՝ հարսանիքներ, կնունքներ եւ այլն: Գաղափարն այն էր, որ ամեն անգամ բանակի համար բաժակ բարձրացնելիս մարդկանց հուշվի, որ հնարավոր է հենց այս պահին 1000 դրամ նվիրաբերել բանակին՝ այսինքն 10-28 համարով կարճ հաղորդագրություն ուղարկելով»:

Հուսանք՝ գինովցած մարդկանց առատաձեռնությունը էական ազդեցություն կունենա 1000 դրամների ֆոնդի վրա: Հավելենք, որ մինչ օրս 1000 plus.am կայքի միջոցով հավաքվել է 8 մլն 544 հազար 787 դրամ, 36 մլն 189 հազար դրամ էլ՝ բանկային հաշվի միջոցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում