Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 10:37-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10:21-ին (Գրինվիչի ժամանակով 06:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.890 եւ արեւելյան երկայնության 43.810 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գյումրի քաղաքից 11 կմ հյուսիս-արեւմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գյումրի, Ստեփանավան, Արթիկ քաղաքներում եւ Աշոցք, Մայիսյան, Քեթի, Մարմաշեն, Ազատան, Ախուրյան, Կամո, Ջաջուռ, Շիրակ եւ Կապս գյուղերում՝ մինչեւ 4 բալ ուժգնությամբ: