Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 05։02-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Կիեւյան կամրջից։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Փրկարարների, ոստիկանության եւ տեղի ուժերով կանխվել է 36-ամյա Է. Մ.-ի ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:գ